Ես դեռ չհասունացած որբացա, իմ ձեռքերը այդ օրը այլևս հրաժարվեցին դիպչել տաք թեյով լի բաժակներին․ Անի Խաչատրյանը՝ Վազգեն Սարգսյանի մասին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով նաև Վազգեն Սարգսյանի սանիկն է, ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սովորականի նման սպասում էի ավարտեիր հերթական նիստը, բայց այդ օրը 2 թաղամաս այն կողմ Բաղրամյան փողոցի «երբեմնի» արգելված շենքի հատակին թափվող փամփուշտների ձայնից թեյի գդալը անաղմուկ ընկավ սեղանին… Ականջներիս մեջ խլացող ընկնող գդալի ձայների նման կանգնեց ու ցավից խլացավ մի ամբողջ ժողովրդի սրտի զարկը…

Վազգենենց էին խփել…
Մահվան լուրը սև սավանով ծածկեց նորանկախ Հայաստանի ապագայի լույսը… Անկարողությունից աչքերիցս լուռ գլորվեցին 2 սառը արցունք` իրենց հետ տանելով իմ աչքերի փայլն ու հույսը: Իմ ձեռքերը այդ օրը այլևս հրաժարվեցին դիպչել տաք թեյով լի բաժակներին…

Չգիտեմ, թե հոկտեմբերի 27-ին Վազգենի ու իմ հայրենիքում քանի ու քանի հազար սրտեր ճմլվեցին ցավից, քանի մայրեր արցունքներով օրհնեցին նրա երկրային կյանքը ու աղոթեցին նրա երկնային հավերժության մասին, բայց այդ օրը աշնան սրտում ծառի վրա չորացավ ու իրեն ճակատագրի քամուն տվեց իմ կյանքի տերևը:

Ես հազարների մեջ դարձա միայնակ` նրա ֆիզիկական ներկայությունն ու սերը դեռ լիովին չվայելած, Ես դեռ չհասունացած որբացա:

Հոկտեմբերի 27-ին ճակատագիրը անտեսեց իր խրճիթներից մեկում ապրող դեռատի աղջկա զգացմունքները, չտեսնելու տվեց այն կապը, որով հայրենիքը կապել էր իր ազգի սպարապետին ու նրա կերպարով սնվող աղջկան։

20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին քո սառած մարմնի մոտ դու վերածնվել ես իմ, քո  ժողովրդի ու ամեն հայի մարմնի մեջ․ Անի Խաչատրյան | Armenia DailyՆա մարդասպան ու ազգուրց տականքի ձեռքով կանգնեցրեց մի ամբողջ ազգի սիրտը ու հրաժարվեց անգամ նրան ապրելու փոքրիկ հույս թողնել….

Վազգեն..
Վազգեն, արդեն 22 տարի ամեն օր ես իմ կարոտը առնում եմ քո նկարներից, քո երևակայական ներկայությունից, 22 տարի ամեն օր ես իմ ուրախության ու տխրության արցունքները քամում եմ քո շիրիմի առաջ, 22 տարի ես քո կարոտը խեղդում եմ Եռաբլուրում, որի ամեն մի քարի նկատմամբ սերն ու հարգանքը դու ես ինձ թողել` որպես պատգամ:

Ես ամեն օր քեզ հայացքով փնտրում եմ Բ26-ի պատերի ներսի այն սենյակում, որտեղ ես քո թույլտվությամբ խաղում էի օգնության բազմաթիվ գունավոր խաղալիքներով…

Ես փնտրում եմ քեզ իմ ու քո հայրենիքի ամեն մի անկյունում, ամեն մի մայթին, փողոցում, շենքում բակում, ամեն մի զորամասում, ամեն հայի ու ամեն զինվորի աչքերում։

Ես քեզ փնտրում ու կարոտում եմ այն հայրենիքում, որը սիրել եմ քեզանով, քո աչքերով, քո սրտով ու քո սիրով, այն սիրով, որով իմ սիրտը դեռ շարունակում է ապրել ու զարկել` առանց քեզ` քո ցավով, քո կարոտով ու քո մի մասնիկը լինելով….

Վազգե՜ն….

Քո ու իմ Նանոյի կարոտը արդեն ես իմ Նանայի աչքերում եմ տեսնում,

22 տարի անց, 22 տարվա կարոտն ու ցավը կրծքիս մեջ խեղդելով, 22 տարի քո բացակայության հիվանդությամբ ապրելով ես ուզում եմ քեզ ասել, որ դու չես մահացել…

Դու չես մահացել իմ ու քո ժողովրդի սրտերում, դու չես մահացել քո Հայաստանի անցյալում, ներկայում :
22 տարի առաջ էդ գնդակները քեզ չեն սպանել,

22 տարի առաջ հոկտեմբերի 27-ին քո սառած մարմնի մոտ դու վերածնվել ես իմ, քո ժողովրդի ու ամեն հայի մարմնի մեջ…
Վազգե՜ն

2019 թվականի գրած է. ուղղակի 19 դառնում է 20, 20-ը 21, 21-ը 22․․․ բանտախցերը դեռ դատարկ են»։

(Visited 94 times, 1 visits today)