Ես Արեն Ղուկասյանն եմ… Ես և ընկերներս դարձանք ծաղկեպատ շիր մաքար… խնդրում եմ, որ…

Ես Արեն Արթուրի Ղուկասյանն եմ, ծնվել եմ 2002թվականի մայիսի 28֊ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ 2008֊2017 թվականին, սովորել եմ Վանձորի Սայաթ ֊Նովայի անվան թիվ տաս միջնակարգ դպրոցում։ Այնուհետև ուսումս շարունակել

թիվ հինգերրորդ ավագ դպրոցում։ 2020 թվականին ավարտել դպրոցը և կարճ ժամանակ անց զո րակոչվել զինվորական ժամկետային ծա ռայության։ Սիրում էի լույսը, արևը, ծառ և ծաղիկը՝ Կյանքը։ Սիրահարված էի Հայրենի բնաշխարհին։ Մայր բնությունից էի ոգեշնչվում ու զգում հայրենյաց ուժը։

Հայրենիքս վեհ գաղափար է, սերը մարդասիրություն ու ընկերասիրություն։ Սիրում էի նաև սպորտը , զբաղվում էի բռն ցքամար տով, ձեռքի գնդակով , շախմատ էի խաղում ՝սև և սպիտակի պայ քարը հասկանալու համար։ Ծրագրերը շատ էին։ Երազում

էի հաղթանակներ գրանցել խաղաղ օրերում՝ սպորտում, բիզնեսում։ Նաև «Ժայռ» համահայկական երիտասարդական հասարակական կազմակերպության անդամ էր։ ճակատագիրը չխնայեց նաև ինձ։ Երկու ամսվա ծա ռայող էի, հայրենիքի հանար հաստատ պիտի ապրեի, ծառ տնկեի, տուն սարքեի, զավակ ունենայի, բայց  արյ ամբ հողս սնուցեցի։ Մենք ապրել էինք ցանկանում դարձանք հավերժի ճամփորդ, հավերժի զինվոր, որտեղից ետդարձի հրամ ան չկա։ Ապրեք պատվով, հայրենիքը պահեք գոնե հանուն մեր մատաղ կյանքի։ Ես ու ընկերներս դարձանք ծաղկեպատ շիր մաքար, ապրեք նաև մեր փոխարեն, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՈւՐԲ Է, ՉԳՑԵՔ ԹՈՒՐՔԻ ԲԵՐԱՆ:

(Visited 98 times, 1 visits today)