Ես այս նշանակմանը բացարձակապես ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ 6 քրեական գործ է հարուցումը որպես մեղադրյալ․ Նորայր Նորիկյան

Փաստաբան, «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թևերը քշտած պայքարում է կոռուպցիայի ու կոռուպցիոնիստների դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աբովյան համայնքի արդեն նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը նշանակվել է ջրային կոմիտեի նախագահ:

Ես այս նշանակմանը բացարձակապես ուշադրություն չէի դարձնի, եթե չլիներ մի փոքրիկ բայց…
2020 և 2021թթ. ընթացքում գործող իշխանությունները հնարավոր ամեն միջոց գործադրել են՝ Վահագն Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Ավելի՛ն, տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչև 2020թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ 6 քրեական գործ է հարուցված եղել, որոնցում շոշափվել է Վ. Գևորգյանի գործունեությունը:

Ավելի՛ն, նա քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար:

Չես հասկանում, թե ինչ է կատարվում... Նորայր Նորիկյան

Ընդորում, հարկ է արձանագրել, որ Վ. Գևորգյանը եղել է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը, և ըստ էության, այդ քրեական գործերն այս կամ այն չափով առնչվել են նաև Գագիկ Ծառուկյանին:

Հարցս հռետորական է. Հնարավո՞ր է, որ այդ բոլոր քրեական գործերն անհիմն եղած լինեն, կամ ժամանակին սարքված քրեական գործեր լինեն, թե՞ ոչ:

Ուզում եմ հասկանալ՝ ո՞ր տրամաբանությամբ է մի մարդու նկատմամբ իրականացվում քրեական հետապնդում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթադրյալ կատարման պատճառով, բայց հանկարծ մի օրվա մեջ ամեն ինչ ջրվում է, և այդ մարդը նշանակվում է բարձր պաշտոնի:

Հետևությունը մեկն է. Կա՛մ այդ բոլոր գործերը շինծու են եղել, և այդ մարդը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, կա՛մ այդ քրեական գործերը ապօրինի ջրվել են քաղաքական որոշման արդյունքում:
Ի դեպ, պարո՛ն վարչապետ, հայտնի ընտրակաշառքի գործով ի՞նչ նորություն կա:

Пашинян заявил о попытках сделать Россию «ареной этнических столкновений» —  РБК

Հ.Գ. Մի՛ խանգարեք, թողե՛ք մարդիկ աշխատեն ու պայքարեն կոռուպցիայի դեմ»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 17-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Վահագն Գևորգյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»:

(Visited 75 times, 1 visits today)