Եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, ապա… Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Վանեցյանին

Եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, ապա… Վահագն Ալեքսանյանը՝ Արթուր Վանեցյանին

Վահագն Ալեքսանյանը գրել է. Ինչ-որ մեկը ՀՀ-ում պաշտոնատար անձանց հեռախոսները գաղտնալսելու, դրանցում պահվող ինֆորմացիային տիրանալու նպատակով փորձել է հեռախոսներում ներդնել ամենայն հավանականությամբ՝ Pegasus ծրագիրը, որը ստեղծել է իսրայելական NSO ընկերությունը։ Փորձ է արվել ներդնել թե՛

իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորների հեռախոսներում դա։ Էփլը զգուշացում-նամակ է ուղարկել այդ օգտատերերին։ Հատկանշանական է, որ հատկապես Արթուր Վանեցյանն է ծանր տարել այդ փաստը ու մեղադրել դրանում իշխանություններին։ Էն Արթուր Վանեցյանը, ով թույլ տվեք ասել, որ երբեք աչքի չի ընկել իրեն գաղտնալսողներին բացահայտելու տաղանդով։

Apple-ը իր զգուշացման մեջ օգտագործել է «state sponsered» բառակապացությունը, որը բանից անտեղյակ կամ լավ էլ տեղյակ , սակայն մանիպուլյացիաների համար ամեն ինչի պատրաստ ընդդիմադիրներին ստի պել է կամ առիթ է տվել պնդելու, որ ահա՜ տեսեք, ուրեմն սա Հայաստանի իշխանություններն են անում, այնինչ Apple-ը իսրայելական NSO ընկերության արտադրանքը

հանդիսացող Պեգասուսը նկատի ունի, քանի որ NSO-ն է, որ անվանում է state sponsered։ Այսինքն կամայական մեկը՝ փողոցի խուլ իգանից մինչև օրինակ՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, եթե փորձի հետապնդել ձեզ Պեգասուսի օգտագործմամբ՝ դա Apple-ի պրիզմայով կհամարվի State sponsered attack։ Էնպես որ խնդրում եմ ՝ եթե դուք ԱԱԾ նախկին ղեկավար եք ու հասցրել եք ձեր կարճ պաշտոնավարման ընթացքում նաև գաղտնալսվել, հիմա էլ Apple-ից ինչ-որ նամակ եք ստացել, մի շտապեք միանգամից ձեր հույժ պրոֆեսիոնալ կարծիքով կիսվել հանրության հետ։ Նախ անտիվիրուս քաշեք, հետո ակտիվացրեք, իսկ հետո էլ թարմացրեք Ios-ը։

(Visited 55 times, 1 visits today)