Եթե Արշակ Կարապետյանը իբր թե չի ենթարկվել զորքը ետ քաշելու վարչապետի հրամանին ու հերոսաբար հրաժարական է տվել։ Մեկը չի՞ հարցրել, թե… Շուշան Ղազարյան

Շուշան Ղազարյանը գրում է. Եթե Արշակ Կարապետյանը իբր չի ենթարկվել զորքը ետ քաշելու վարչապետի հրամանին եւ հերոսաբար հրաժարական է տվել։ Մեկը չի հարցրե՞լ, թե Կարապետյան, էդ դիրքը, որն էդքան անհարմար տեղանքում է, բա ինչու էիք թողել ավտոմատով զին ված մի քանի

զինվորիկի հույսին։ Ուր էր բանակի տեխնիկան։ Էդ սահմանային դիրքերը պահելու ռազմական կահավորանքն ու պարագանե՞րն էլ են լա փել։ Կադրային ջա րդ չանող վարչապետ, ձեն հան։ Դու էդ կադրերի վիլլաները ստուգե՞լ ես, որ չես ջա րդում, որտեղի՞ց

են էդքան փող լա փել, ինչու դու չունես նման պալատ, երբ էդ գ ող չինովնիկից մի քանի անգամ ավել փող ես ստացել Ազգային ժողովում։ Հիմա էլ հավաքել ես մի սուրու անբան, անտեղյակ, ԱԽ քարտուղար ու եսիմ ինչ, բանակից ու կռ վից հեռու, առավոտը պարտադիր բուլկի սմետան ուտող

եւ որոշումներ ես կայացնու՞մ։ Ում կարծիքի հիման վրա։ Էդ Արմեն Գրիգորյանի՞, ով Հ1-ով, Սյունիքի գյուղերը Տավուշի գյուղերի հետ էր շփոթում, դա մեր անվտանգության հարցը ոնց է լուծելու։ Երեկ է Ղարաբաղի Մարտունու գյուղից եկել, մեր երկրի սահմանների տեղը ոնց իմանա, չի էլ կարդում, քարտեզ նայում։

Այ մարդ, դու անտեղյակ, դրանք քեզնից բեթար անտեղյակ։ Քո գլխին էդքան լոլո կարդացին, բեյնդ պինդ է, չի մտնում։ Վեր կաց, գնա սահման, քո աչքով ամեն բան ստուգիր, Գլխավոր հրամանատար ես։ Գործից չես հասկանում, մի անկախ, նախկին պատերազմի մասնակից պինդ տղա կանչիր, ով տեղանքը պաշտպանել է եւ գիտի, գնա, ստուգիր

սահմանները։ Աթոռդ կտանենք, կպահենք, մի վախեցիր։ Նախարար փոխելով բան կփոխվի։ Պապիկյանին դարձրիր Սիմոնը, խեղճը չի հասկանում որ ծակը փակի։ Ալոյին Բլոյի տեղը, Բլոյին Ալոյի։ Անփոխարինելի՞ եք։ Բա էդ շտաբի պետ Արտակ Զաքարյա՞նն ինչ է անում։ Ամեն մարդ գիտի, որ դա ամենասխալ կադրն է։

Վարչապետ ջան, մարդ էլ քաղաքական դաշտ մտնի եւ Հայաստանի վերն ու դիրը, կադրերի լավն ու վատը, սահմանների տեղանքն ու վտանգները չիմանա։ Հայաստանի լավագույն կադրերին չճանաչի։
Եվ միայն ՔՊ ինվալիդներով փորձի երկիր ղեկավարել։ Բա մնացածների վարչապետն ու երկրի հայրն ով է։ Չուժոյ ե՞ն։

չէ՞ լավ կադրեր՝ Կապանի ջութակ նվագողից էլ շնորհքով։ Բա նրա՞նք ում քաղաքացին են։ Բա քոչոյի ու քո մեջտեղում մոլորված կանգնածներն ով են։ Ոչ տեսնում ես, ոչ նկատում։ Կոմունիստական պարտիա՞ է ՔՊ-ն։ Էստեղ նստած քեզնից լավ գիտենք մեր ունեցած չունեցածը, մեր լավն ու վատը, ՔՊ-ից հեռու, նորմալ ու հայրենասեր մարդկանց։ Իմացիր, չչարաշահես, վարչապետ։ Գիտես, աղն ա կերել մատաղը, Հ․ Գ․ Չարդարանաս։ Ամեն ինչի մեղավորը դու ես։ Քո թոփալ, անպիտան, վնասարար ու տնաբույս, ասֆալտին մեծացած կադրերով եւ քո չոր, չլսող, ինքնասիրահարված, ամենագետ խասյաթով։ Քեզնից շատ ենք ապրել, մի բան ավել գիտենք հալբաթ։

(Visited 979 times, 1 visits today)