Ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Առաքելյանը գրառում է կատարել.
Ընտրակաշառք բաժանողները ու ընտրակեղծիք կատարողները դրանով մի ամբողջ ժողովրդի, մեր սերունդների ճակատագրերն են գողացել, խեղել, կործանել…դարձել են արտագաղթի, ընտանիքների ողբերգական քայքայման ու դժբախտությունների պատճառը։ Այնպես, որ առաջին հայացքից է միայն, որ սրանք հասարակ ավազակներ են… իրականում սակայն, իրենք լուրջ արյունարբու հանցագործներ են, ուրիշի երեխայի մի կտոր հացով, իրենց լակոտների տակ ջիպեր ու լամբորջինիներ դնող լկտի շնագայլեր… ու ինչքան էլ թաքնվեն առատաձեռն բարերարների, միամիտ դոդերի, կամ այլ կենդանիների դիմակների տակ, այնուամենայնիվ պետք է դատվեն շատ լուրջ հոդվածներով, ինչպիսին են բռնաբարությունը, կամ առանձնապես դաժան միջոցներով սպանությունը…Քանզի մարդուն կյանքից զրկելը, կամ նրա ընտանիքի ճակատագիրը խեղելը մեծ հաշվով նույն բաներն են, իսկ ընտրակեղծարարները դա կատարել են մի ողջ ժողովրդի նկատմամբ։ Դա բխում է մեր կատարած հեղափոխության տրամաբանությունից… դրա համար ենք Նիկոլին վարչապետ կարգել ու ամեն լծակ իր ձեռքը տալով, պատվիրակել ենք խարտոցել, այլ ոչ թե բարուրել թավիշով!