Պատգամավոր Արթուր Մանուկյանը հայտարարել է, որ թող ընդդիմությունը 100 տոկոսով հրաժարական տա՝ արձագանքելով ԲՀԿ նախագահի այն արտահայտությանը, որ կառավարությունը 100 տոկոսով պետք է փոխվի։ Դիտարկմանը, որ նույնատիպ օրակարգի մասին է խոսում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատգամավորն ասաց. «Իշխանության ձախողման մասին խոսում է անձ, ում գաղտնալսել են։ Արթուր Վանեցյանն ամեն օր պետք է ասի, որ իրեն գաղտնալսել են ու գլուխը տա պատին։ ԱԱԾ տնօրենին գաղտնալսել են. դրանով խոսակցությունն ավարտված է»։
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը կոշտ անդրադարձ է կատարել Արթուր Մանուկյանի ասածին.
՛՛Հիմա ես էս մոլորյալին ի՞նչ ասեմ…
Արա, ա՜յ պատահականության արդյունք, նստում-հելնում, խոսում եք ատելության խոսքից, դու քեզ էտ ի՞նչ ձև ես դրսևորում:
Հասկանում եմ՝ շփոթված ես, դե ի՞նչ արած…
Դու ի՞նչ գործ ունեիր այդ շքեղ դահլիճում:
Դու հանրությանը հայտնի ես ոչ թե քո օրենսդրական նախաձեռնություններով, այլ ինչ-որ անհույս գոմիկի դերակատարումով:
Սա ի՞նչ սանձարձակություն ա:
Կամ սրա անգրագիտության աստիճանը հլը տեսեք: Ասում ա՝ թող ընդդիմությունը լրիվ հրաժարական տա։ Այ խնդամ վրեդ, գնա օրենք կարդա…
Հլը դիմակդ հանի ու քեզ նայի հայելու մեջ: Հուսամ՝ չես ուշաթափվի…
Դու ո՞վ ես, որ Ծառուկյանի ու Վանեցյանի մասին ըտենց արտահայտվես:
Ա՜յ առոչինչ գործարք, քեզ մի խայտառակի…
Չնայած՝ դու նոր ե՞ս քեզ խայտառակելու…՛՛