ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների անկախությունը ճանաչելու որոշման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը դիմել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով ճանաչել իրենց հանրապետությունների անկախությունը։
Այսօր Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի արտահերթ մեծ նիստ էր անցկացրել Դոնբասում իրավիճակի սրման առնչությամբ, որի ընթացքում ելույթ էին ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և այլք։
Ռուսաստանցիներին տեսաուղերձով դիմելուց անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում ստորագրեց հրամանագրերը Լուգանսկի Հանրապետության և Դոնեցկի Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին: