Դիրքերում գերեվարվող հայ տղաներից մեկը, ուղիղ կանգնած, նայելով մինչև քթանցքը զինված ադրբեջանցի զինվորականներին…շատ կտրուկ, շատ հստակ ասում է….Ամալյա Հովհանիսյան

Դուք պետք է պատասխանեք, ոչ թե հարց տաք։
Դուք դեռ ահագին ժամանակ միայն պատասխանող եք լինելու։ Դո՛ւք պետք է թույլ չտայիք, դո՛ւք պետք է անհնար դարձնեիք հայ զինվորների գերեվարվելը, հարց տվողը դուք չպետք է լինեք։

Այդ օրը՝ Սյունիքի մեկօրյա պատերազմից մեկ օր առաջ, դիրքերում գերեվարվող (տեսանյութը կա) հայ տղաներից մեկը, ուղիղ կանգնած, նայելով մինչև քթանցքը զինված ադրբեջանցի զինվորականներին,- իսկ նրանք շատ էին,- շատ կտրուկ, շատ հստակ ասում է․
«Скажи своему, чтоб убрал камеру. Мы здесь не скот»։Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и на открытом воздухе)
Ես կուզեի մի պահ տեսնել մեր ամբողջ իշխանական վերնախավի մեջ՝ վարչապետի գլխավորությամբ, կլինե՞ր մեկը, որ այդ շատ երիտասարդ տղայի նման, այդ պայմաններում կարողանար պահանջ հնչեցնել 99,99 տոկոսով մահվան, իսկ 100 տոկոսով գերեվարության առաջ կանգնած։5 ազերի 6 հայի գերի են տանում (տեսանյութ)
Ա՞յդ գերի ընկնող տղայի արժանապատիվ կեցվածքն է կասկածի առնում Փաշինյանը։

 

(Visited 691 times, 1 visits today)