Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը:
Դիզայների ամուսինը Մելիք Սոֆոյանն է:
«Նա ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը: Մեր հարաբերություններն էլ ունեցան տրամաբանական զարգացում. նախ նշանադրվեցինք, իսկ արդեն տևական ժամանակ է, ինչ պատրաստվում էինք մեր հարսանեկան արարողությանը»,- նշում է Սվետլանան:
Սվետլանան և նրա ամուսինը չեն խուսափել ավանդական լուծումներից, չնայած դրան՝ հարսանեկան գույնի ընտրության հարցում յուրահատուկ մոտեցում են ունեցել՝ նախապատվությունը տալով դիզայների սիրելի գույնին:
Ըստ Սվետլանայի՝ թե՛ ինքը, թե՛ ամուսինը շատ են սիրում հարսանքիների անցկացման հայկական տարբերակը, հետևաբար իրենց հարսանիքը ևս այդ ձևով են կազմակերպել:
Ներկայացնում ենք լուսանկարներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունից: