Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել է Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու որոշման դեմ փաստաբանների բողոքը։
Այս մասին հետ զրույցում ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։ Վերջինս նշեց, որ որոշման բովանդակությունը ծանոթ չեն, քանի որ որոշումը դեռևս դեռ չեն ստացել։
«Մերժման հիմքերը առկա չեն, չբավարարելու հիմքեր էին միմիայն առկա, սա կարող եմ համոզված կերպով նշել»,-ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ միանշանակորեն դիմելու են Վճռական դատարան։
(Visited 27 times, 1 visits today)