Դավիթ Մանուկյանը մայրիկի ծննդյան օրվա առթիվ նրան տուն է նվիրել (ֆոտո)

Ռեփեր Դավիթ Մանուկյանը, որն ավելի շատ հայտնի է որպես Դավա, իր մայրիկին ծննդյան օրվա առթիվ հիասքանչ նվեր է մատուցել։ Երաժշտի խոսքով՝ ինքը 6 տարի շարունակ պատրաստվել է այդ կարեւոր իրադարձությանը։ Այդ ժամանակ նա խոստացել էր ծնողին տուն գնել, եւ արդյունքում, կատարել է այն։  Դավիթի Instagram-յան էջում տեղադրված լուսանկարը, որում նա գրկել է մայրիկին, արվել է տան ֆոնին։

«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի մայրիկ։ Շնորհակալ եմ քեզ այն ամենի համար, ինչ արել ես ինձ համար։ Վեց տարի առաջ ես խոստացել էի քեզ տուն նվիրել եւ այսօր կատարեցի այն», — գրել է Դավան։

Ռեփերը նաեւ շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին եւ հավելել, որ առանց նրանց աջակցության նա չէր կարողանա հասնել այն ամենին, ինչ այժմ ունի:

«Դավա, մենք հպարտանում ենք քեզնով։ Դու պարզապես լավագույնն ես, շնորհավոր մայրիկիդ անցած տարեդարձը», «Մաղթում եմ, որ յուրաքանչյուր մայր նման որդի մեծացնի։ Դավիթ, կեցցես, իսկ մայրիկն արժանի է դրան։ Փայփայեք ձեր ծնողներին», — Դավայի արարքը գովել են երկրպագուները։

(Visited 53 times, 1 visits today)