Բուզովան անձնական բլոգում հրապարակել է նախկին ընկեր Տիմոֆեյ Մայորովի հետ լուսանկար՝ նշելով, որ նա դարձել է նրա այն սակավաթիվ սիրեցյալներից մեկը, ում հետ կարողացել է բաժանվել գեղեցիկ նոտայով: Թվում է, թե Օլգան այս խոսքերով նեղացրել է բլոգեր Դավիթ Մանուկյանին․ զույգը սկանդալով է խզել հարաբերությունները՝ ընթացիկ տարվա հունվարին:
Դավիթը ծաղրել է Բուզովայի խոսքերը իդեալական նախկինի մասին՝ հասկացնելով, որ ոչ մի դեպքում չի վերադառնա Օլգայի մոտ։
«Ասում են՝ կան իդեալական նախկիններ, միայն նրանք չգիտես ինչու հետ չեն վերադառնում։ Ըստ երեւույթին, գետը պղտոր է», — գրել է Մանուկյանը՝ անձնական բլոգում հրապարակելով նախկին սիրեցյալի հետ վերջին նամակագրությունը։ — Ստացվում է, եթե նախկին սիրեցյալներիցդ մեկը ցանկանում է վերադառնալ քեզ մոտ, ուրեմն դու այդքան էլ վատը չես: Ներիր ինձ, բայց ես հանուն արդարության։ Հոգնել եմ անարդար մեղադրանքներից եւ իմ հասցեին ուղղված վիրավորանքներից»։
Պարզվում է՝ Օլգա Բուզովան չի մոռանում Մանուկյանին եւ պարբերաբար շարունակում է զանգահարել նրան ու գրել՝ խոսելու խնդրանքով։ Դավան իր հերթին չի ցանկանում շփվել հաղորդավարուհու հետ։ «Նախկին․ չպատասխանել», — հենց այդպես է Օլգան գրանցված բլոգերի հեռախոսում։
Այժմ հանրությանը մնում է գուշակել, թե Դավիթի բացահայտումներին ինչպես կարձագանքի Օլգան։ Հիշեցնենք, որ Բուզովան ծանր էր տանում հարաբերությունների խզումը եւ խոստովանում, որ ստիպված էր բաժանվել աբյուզի եւ դավաճանության պատճառով։