ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկեր, հավատա, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ: Գրեթե նույն կերպ մեր քուչում պպզողները ջութակի գնացողների վրա էին հռհռում:
Նկարը՝ ավելացում. այն դեպքի համար, եթե քեզ հուզում է, թե կողքից շատերի վրա ինչ տպավորություն ես թողնում, ընկեր, փաստորեն»:
Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում:…
Опубликовано Vahagn Tevosyan Пятница, 27 марта 2020 г.
Armnews-ով կոմեդիա է ցուցադրվում՝ <<Զանգ քաղաքացիներին>>…Նայեք, բայց չվատանաք…
Опубликовано Gevorg Petrosyan Пятница, 27 марта 2020 г.