Գոյություն ունեն տղամարդիկ, և գոյություն ունեն տղաներ…Տղան ուղղակի կասի…իսկ տղամարդը՞ …

Գոյություն ունեն տղամարդիկ, և գոյություն ունեն տղաներ։
Տղան ուղղակի կասի, թե որքան էր քեզ կարոտել, որ առանց քեզ ապրել չի կարող, որ շատ վատ է իրեն զգում քեզանից հեռու…,

իսկ տղամարդը աշխատանքից տուն կվերադառնա սնունդով լի տոպրակներով, դրանք կդնի խոհանոցը ու շա՜տ ամուր կգրկի քեզ։ Ուղղակի նա ավելի լավ է հասկանում, որ չի կարող ապրել առանց քեզ ու չի ապրում։

Ահա և վե՛րջ։

Возможно, это черно-белое изображение (один или несколько человек)

Տղան ուղղակի սմայլիկներ քեզ կուղարկի, կգրի, որ չտխրես, նա պարզապես հոգեպես է քո կողքին, իսկ տղամարդը քո կողքին կլինի, ամուր կբռնի քո ձեռքը, եթե խնդիր ունենաս։ Եվ կօգնի լուծել այդ խնդիրները, կօգնի քեզ ապրել։
Տղաներն ուղղակի տարատեսակ հեքիաթներ են հորինում ապագայի մասին, միասին ապրելու ու դղյակներ ունենալու մասին, իսկ տղամարդը գալիս է քո և քո ճամպրուկների հետևից ու տանում իր հետ ապրելու։

Возможно, это черно-белое изображение (один или несколько человек)

Հեքիաթները հեքիաթասերների համար են, գղգղոցը՝ փոքրիկների, զբոսանքները՝ տղաների, իսկ կանայք… կանայք իրական տղամարդկանց համար են։

(Visited 44 times, 1 visits today)