Գյումրիում շենքի պատուհանից ընկած ու մահացած երեխայի մորը հայտնաբերել են գերեզմաններում կախված

 

 

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան խճուղում՝ ժողովրդին հայտնի 2-րդ գերեզմանատանը, դի կա կախված։

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ 33-ամյա Աննա Մ.-ն է, ում երեխան ամիսներ առաջ Գյումրիում պատուհանից անզգուշաբար վայր էր ընկել և մահացել։

(Visited 445 times, 1 visits today)