Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երկու խաչ է ընկել։ Երանոսում 44 մետրանոց, Վարդաձորում՝ 33 մետրանոց։
Երանոսի խաչի բարձրությունը «խորհուրդ ուներ»՝ նվիրված էր 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Եթե պատերազմը տևած լիներ 78 օր, խաչը կլիներ 78 մետրանոց։
Վարդաձորի խաչը կառուցողներն էլ կարծել էին, որ իրենց խաչը Հայաստանում ամենաբարձրն է։ Չգիտեմ, գուցե կանգնեցման պահին ամենաբարձրն է եղել, էլ չասած՝ Քրիստոսի տարիքին։
Չէ՞ որ ինչքան բարձր խաչ տեղադրես, էնքան Աստված քեզ բարի աչքով կնայի։
Բարեբախտաբար երկու խաչերի անկումն էլ զոհերի չի բերել։ Բայց կարող էին։
Խրատ կլինի՞։
Չէ՛, չի՛ լինի։
Որովհետև մեր հավատքը վերածվել ա թվերի մրցակցության։ Ամենամեծը, ամենահինը, ամենախոշորը, ամենա-ամենա-ամենան։
Կապ չունի, խախտում ա մեր դարավոր ավանդույթները թե չէ, կարևորը մեծ լինի, հսկա լինի։ Շուտով կունենանք ամենաբարձր Քրիստոսի արձանը՝ պատվանդանի հետ միասին։ ԱՄԵՆԱՆ։
ՀՍԿԱՆ։ ՄԵԾԸ։ ԲԱՐՁՐԸ։
Իսկ դաս կառնե՞նք։ Չէ՛։ Թող շուռ գան խաչերը, կնորոգենք, էլի կտնկենք։ Էս անգամ Աստվածն ավելի բարի աչքերով կնայի»։