«Հրապարակ»-ը գրում է․
Մեզ պատմեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր զավակների՝ Շուշանի և Արփիի հետ միասին այսօր Իջևան է գնացել՝ շաբաթ-կիրակին վայելելու:
Ըստ մեր աղբյուրի՝ նրանք նախ ճաշել են Իջևանի ռեստորաններից մեկում, ապա գնացել ձիարշավարան՝ ձի քշելու: Վարչապետի կինը, ավագ դուստրը և տղան նրանց հետ չեն եղել:
Գիտնականները սուրճի նոր օգտակար հատկություններ են հայտնաբերել
Գիտնականները պնդում են, որ սուրճը բարենպաստ ազդեցություն ունի որոշ հիվանդությունների բուժման գործում։ Հետազոտողների համապատասխան եզրակացությունները հրապարակված են Zdorivia պորտալում։
Մասնավորապես, սուրճը կարող է նվազեցնել ուղեղի հիվանդությունների զարգացման ռիսկը:
Բոնի համալսարանի գիտնականների միջազգային հետազոտության համաձայն՝ կոֆեինը նվազեցնում է սթրեսի առաջացման ռիսկը: Ապացուցված է, որ նրանք, ովքեր պարբերաբար սուրճ են խմում, 20%-ով ավելի քիչ են տառապում դեպրեսիայից։
Բալթիմորի համալսարանի գիտնականների կարծիքով՝ պարբերաբար սուրճ խմելը բարելավում է երկարաժամկետ հիշողությունը։
Մոնրեալի գիտահետազոտական ինստիտուտը պնդում է, որ սուրճն օգնում է սրտի տարբեր հիվանդությունների դեպքում։ Սրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օրական երեքից հինգ բաժակ սուրճ խմել:
Բացի այդ, սուրճը պարունակում է հակաօքսիդանտներ, այդ իսկ պատճառով ունի հակաբորբոքային հատկություններ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը