Գեւորգ Կոստանյանն ինչու՞ չի գրել ուզում է, որ ինքնաթիռի մոտից կարմիր գո՞րգ փռեն նրա ոտքերի տակ, Ճանապարհին վիսկի՞ հյուրասիրեն, թե յաթրջի արաղ.Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր էջում գրել է.Իսկ Գեւորգ Կոստանյանն ինչու՞ չի գրել՝ ուզում է, որ ինքնաթիռի մոտից կարմիր գո՞րգ փռեն նրա ոտքերի տակ, թե՞ կապույտ։ Գևորգ մինչեւ Հանրապետության հրապարա՞կ փռեն, թե՞ մինչեւ ՀՀԿ-ի գրասենյակ։ Ճանապարհին վիսկի՞ հյուրասիրեն, թե յաթրջի արաղ։ Դիմավորողները «հու՛-հու՛» ասե՞ն, թե՞ «հո՛-հո՛»։ Սուրճը շաքարո՞վ, թե անշաքար։ Նվագախումբը «Անուշ» օպերայի նախերգանքը կատարի՞, թե՞ «Աշտարակի պոպոքը, Համայակի սապոգը»։ Բորշը տաք-տաք մատուցե՞ն, թե թողնեն լաաավ հովանա ու լաաավ յուղ կապի վրան։ Իրեն ինչպե՞ս դիմեն՝ սըր Գեւոր, թե՞ տավարիշչ ԺոՌա…
Եվ ընդհանրապես՝ ինչու՞ է այսքան համեստ Գեւորգ Կոստանյանը։ Կարող էր, չէ՞, պահանջել, որ քննիչները գնան իր մոտ, ոչ թե ինքը ծանր տեղը թեթեւացնի ու գա Հայաստան։ Չեն թողնում, էլի, էս մարդը ցուցադրի իր աննկուն քաջարիությունը։
37 թիվ է, բա ի՞նչ է։

(Visited 45 times, 1 visits today)