Գեղարքունիքում այսօր զոհված Սուրեն Սաֆարյանն ազգությամբ եզդի էր, նախորդ տարի էր բանակ զորակոչվել (ֆոտո)

Ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Նորաբակ բնակավայրի հատվածում ադրբեջանական կողմի արձակած կրակոցների հետեւանքով զոհված ժամկետային զինծառայող, 19-ամյա Սուրեն Յուրիկի Սաֆարյանը Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքից էր:

Համայնքի ղեկավար Ջասմ Մախմուդովը   հետ զրույցում տեղեկացրեց, որ զոհված զինծառայողը ազգությամբ եզդի էր, բանակ էր զորակոչվել նախորդ տարի՝ ծառայության մեկ տարին արդեն լրացել էր:

«Ընտանիքը բաղկացած էր 7 անդամից՝ նրա ծնողները, երկու քույրերը, որոնք ամուսնացած են, երկու եղբայրները, որոնք երկուսն էլ ծառայել են բանակում, մեկը՝ 44-օրյա պատերազմի մասնակից է, եւ Սուրենն էր: Ընտանիքը գյուղում է ապրում՝ հայրը սարում էր աշխատում, որպեսզի կարողանար ընտանիքը պահել»,- հայտնեց համայնքի ղեկավարը:

Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ժամը 19։30-ի դրությամբ՝ փոխհրաձգությունը դադարել է։

(Visited 64 times, 1 visits today)