Գայանե տատս, իր կե ղտոտ, բորշչոտ բիտոնով նստում է առջևում… Հետևում նստածը հարցնում է, էս ու՞ր ես գնում, տատի… Տատիս խոսողի ձայնը շատ ծանոթ է թվում, շրջվում է ու…

1975-ին Կարեն Սերոբիչը Նոյեմբերյանով պետք է անցներ Ալավերդի… այդ օրը տատս Կողբի գյուղամիջով կե ղտnտ բիտոնը ձեռքին գնում էր փողոցով, երբ կառավարական շարասյունը անցնում էր իր կողքով, տատս ձեռքով նշան է անում, թե ինձ էլ վերgրեք… Նա՝ ծեր կին, չգիտեր, որ երկրի ղեկավարի մեքենաներն են, շարասյան 3-րդ մեքենան կանգ է առնում տատիս մոտ… Վարորդի կողքի դուռը բացվում է, նրան հրավիրում են նստելու, Գայանե տատս, իր կե ղտոտ, բորշչոտ բիտոնով նստում է առջևում… Հետևում նստածը հարցնում է, էս ու՞ր ես գնում, տատի… Տատիս խոսողի ձայնը շատ ծանոթ է թվում, շրջվում է ու…
Ես «Հայաստանի Հանրապետության» միակ հայատառ պաշտոնաթերթի խմբագիրն էի, Կարեն Դեմիրճյանը՝ ԱԺ նախագահ՝ իմ միակ վերադասը։ Մի օր կեսօրին զանգահարեց՝ Մեր տղա ընդմիջում ե՞ս արել։ Ռիմա Աղասևնան (իր կինը) համով ճաշ է եփել։ Գնանք մեր տուն՝ միասին ճաշելու։ Ես հաճելիորեն զшրմшgшծ էի։ Միասին գնացինք իրենց տուն։ Մեզ միացավ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, որը Դեմիրճյանների հարևանն էր։
Զրույցի ժամանակ ես մի պատմություն հիշեցրի Կարեն Սերոբիչին, որից հետո (մինչև այժմ) զшրմшgшծ եմ նրա հիշողության վրա։ Ես պատմեցի հետևյալը․ «Կարեն Սերոբիչ, սրանից 24 տարի առաջ` 1975-ին, երբ Դուք երկրի մեկ տարվա ղեկավար էիք, Նոյեմբերյանով պետք է անցնեիք Ալավերդի։ Ձեր կառավարական ավտոմեքենաների շարասյունը իմ հայրենի Կողբի գյուղամիջով անցնում էր դեպի հարևան Բերդավան գյուղ։

Տատս՝ Գայանեն, որին գյուղում բոլորը Մամիդա էին անվանում (վրացերեն՝ հորաքույր), հավաքարար էր աշխատում գյուղի ճաշարանում։ Օրվա վերջում բորշչի մնացորդները լgնnւմ էր ալյումինե բիտոնի մեջ և բերում տուն՝ խnզերին կերակուր։ Այդ օրը կե ղտnտ բիտոնը ձեռքին գնում էր փողոցով, երբ Ձեր կառավարական շարասյունը անցնում էր իր կողքով, տատս ձեռքով նշան է անում, թե ինձ էլ վերgրեք։ Մոտ մեկ կիլոմետր ճանապարհ ուներ։ Նա՝ ծեր կին, չգիտեր, որ երկրի ղեկավարի մեքենաներն են։ Բնականաբար, վարորդները չեն կանգնեցնում մեքենաները։ Բայց շարասյան երրորդ մեքենան կանգ է առնում տատիս մոտ։ Վարորդի կողքի դուռը բացվում է, նրան հրավիրում են նստելու։ Գայանե տատս, իր կե ղտոտ, բորշչոտ բիտոնով նստում է առջևում։ Հետևում նստածը հարցնում է, էս ու՞ր ես գնում, տատի։ Տատիս խոսողի ձայնը շատ ծանոթ է թվում, շրջվում է ու զшրմшgшծ բшgшկшնչում, վայ մեր թագավոր Դեմիրճյանն ե՞ս։
Այդ պահին Դեմիրճյանը ընդհատեց տատիս մասին իմ պատմությունը և ասաց․ — Աշոտ, հիմա ես շարունակեմ։ Տատդ նստեց, զրուցելով հասանք «Ավագի ձոր» կոչվող գյուղի վերջը, որտեղ պրոտոկոլով ես պետք է իջնեի և հավաքված դպրոցականներին ու ժողովրդին ձեռքերով ողջունելով, շարունակեի ճանապարհս։ Բայց երբ տեղ հասանք, նկատեցի, որ մոտ 800 մարդ է հավաքվել։ Բոլորն սպասում էին, որ մեքենայից ես եմ իջնելու։ Բայց ես կարգադրեցի, առաջինը տատիկին իջեցնեն։ Երբ Գայանեն իջավ իր բորշչի բիտոնով, բոլորն սկսեցին ծափահարել, շշ մшծ ու զшրմшgшծ, ես դիտшվnրյшլ մի րոպե ուշ երևացի։Երբ այս մասին պատմեցի իմ 90-ամյա տատին, ասաց, տեսա՞ր, չէիր հավատում, իսկ Դեմիրճյանը մինչև հիմա ինձ հիշում է։

(Visited 190 times, 1 visits today)