ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա, մասնավորապես, գրել է.
<<Եղանակային առումով ունենալու ենք հրաշք շաբաթ։ Ողջ շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, երկինքը կլինի լիարժեք պարզ, իսկ օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 3-ը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում նաև Երևանում արդեն հոկտեմբերի 3-ին օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի։ Վայելեք>>:
(Visited 24 times, 1 visits today)