ԱԱԾ աշխատակիցները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին ԱԺ-ի բակից տեղափոխեցին ԱԱԾ։
ԱԺ-ում ունեցած իր ելույթում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ քիչ անց գնալու է ԱԱԾ, քանի որ իրեն դարձյալ կանչել են հարցաքննության։
Ազգային ժողովում հավաքված էին ԱԱԾ մեծ թվով աշխատակիցներ և երբ խորհրդարանում ելույթն ավարտելուց հետո Ծառուկյանը դուրս եկավ շենքից, ԱԱԾ ներկայացուցիչներից մեկը Ծառուկյանի հետ նստեց նրա մեքենան։
(Visited 27 times, 1 visits today)