Կրթության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում
«Կապված հանրապետության տարածքում իրավիճակի կտրուկ սրացման հետ, սովորողների, ուսումնական հաստատությունների աշխատակիցների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգներով պայմանավորված՝ հրամայում եմ դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր ուսումնական հաստատություններում 2022թ․ փետրվարի 19-ից մինչև կլինի հատուկ կարգադրություն», — ասված է նախարարության հրապարակած փաստաթղթում։
Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։