Բոլորս գիտենք թեյի օգտակար հատկությունների մասին, բայց ոչ բոլորը գիտեն, որ կարող է առողջական խնդիրներ առաջացնել.սննդաբան

«Թեյի նկատմամբ չափից ավելի սերը սպառնում է օստեոպորոզով և երկաթի անբավարարությամբ»:Այդ մասին հայտարարել է սննդաբան Միխայիլ Գինսբուրգը:Նրա կարծիքով թեյը ըմպելիք է, որը «դժվար է չափավորել», սակայն , եթե  այն չափազանց շատ է օգտագործվում, կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Գրել է «Reedus»-ը։

Ըստ մասնագետի՝բարենպաստ է  օրական մոտ չորս բաժակ թեյ խմելը։ «Ենթադրվում է, որ թեյի մեջ պարունակվող թեինը, երբ չափից ավելի է օգտագործվում, կարող է նպաստել ոսկորների կալցիումի  կորստին, որը սպառնում է օստեոպորոզով: Սա  վերաբերում է նրանց, ովքեր չափից  շատ են սիրում թեյ և խմում են օրական ավելի քան տասը բաժակ: Այս ըմպելիքը պարունակում է տանիններ, որոնք կարող են խանգարել երկաթի կլանմանը, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմում երկաթի պակասի»:

13 Green Tea Benefits for Health and Beauty - Organic Authority

Գինցբուրգը խորհուրդ է տվել չչարաշահել թեյի օգտագործումը, եթե օրգանիզմում այդ  տարրերի հետ կապված խնդիրներ կան։Նշել է նաև, որ  թեյի մեծ քանակությունը վտանգավոր է արյան բարձր ճնշում ունեցող մարդկանց համար:

100 ORGINAL ORGANIC KERALA TEA leaves, Packaging Type: Pp Bag, Packaging Size: 5KG, Rs 350 /kg | ID: 23495115348

Ավելի վաղ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի գիտնականները եկել էին այն եզրակացության, որ կանաչ թեյի մեջ պարունակվող կատեխինները չեն ճնշում բջիջներում օքսիդատիվ սթրեսը, այլ ընդհակառակը՝ հրահրում են այն։

(Visited 45 times, 1 visits today)