Բելառուսում բլոգերը ծեծել է թոշակառուներին TikTok-ում հայտնի դառնալու համար և կալանավորվել (Video)

Բելառուսում բլոգերը, ով TikTok-ում հայտնի դառնալու համար ծեծել է երկու տարեց տղամարդու և նկարահանել, դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է երկրի գլխավոր դատախազությունը։

«Ըստ գործի նյութերի՝ 2021 թվականի հուլիսին TikTok սոցիալական ցանցի համար տեսահոլովակ ձայնագրելու նպատակով նա բռնություն է գործադրել 60-ամյա երկու տղամարդու նկատմամբ և նրանց պատճառել թեթև մարմնական վնասվածք, որը չի հանգեցրել առողջության կարճաժամկետ խանգարման: Այս անօրինական գործողությունները նկարահանել է մեղադրյալի ծանոթը՝ նրա խնդրանքով՝ օգտահաշիվների վրա ուշադրություն գրավելու համար», — նշվում է հաղորդագրությունում։

Բացի այդ, այս տարվա մայիսից հուլիս ամիսներին տղան կատարել է մի քանի գողություն, ինչպես նաև խարդախության 5 դրվագ, մասնավորապես, խաբեությամբ տիրացել է ուրիշի մեքենային։

(Visited 28 times, 1 visits today)