ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հեյդար Ալիևը խոստովանում է իրենց մասին, թե քանի տարվա պատմություն ունեն ու ինչ պատմություն․․

«Ռուսները մեզ կոչել են թաթարներ»

Հեյդար Ալիևը պատմում է իրենց մասին, թե քանի տարվա պատմություն ունեն ու ինչ պատմություն։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Հեյդար Ալիև ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին Նախիջևան քաղաքում։

 

Ալիևի հայրը՝ Ալիրզա Ալիևը մինչև 1915 թվականը ապրել է Սիսիանի շրջանի Ջոմարթլու (այժմ՝ Թանահատ) գյուղում, ինչից հետո տեղափոխվել է Նախիջևան։ Ունեցել է չորս եղբայր և երեք քույր։

Նա 1939 թ. Նախիջևանի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, կրթությունը շարունակել է Ադրբեջանի Արդյունաբերական Ինստիտուտի (ներկայիս Ադրբեջանի Պետական Նավթային ակադեմիա) ճարտարապետական ֆակուլտետում։

 

Պատերազմի սկսվելու հետևանքով նա չի կարողացել ուսումն ավարտել։ 1941 թվականից Հեյդար Ալիևը աշխատել է Նախիջևանի ԻԽՍՀ-ի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդում՝ բաժնի վարիչի պաշտոնում և 1944 թ. գործուղվել է պետական անվտանգության մարմիններում աշխատելու։

 

Այդ ժամանակաշրջանից անվտանգության մարմինների համակարգում աշխատող Հեյդար Ալիևը՝ 1964 թ. նշանակվել է Ադրբեջանական ԽՍՀ Նախարաների Խորհրդին առընթեր Պետական Անվտանգության կոմիտեի փոխնախագահի, իսկ 1967 թվականից՝ նախագահի պաշտոնում, ստացել է գեներալ-մայորի կոչում։

 

Նույն տարում նա Լենինգրադում (ներկայիս Սանկտ-Պետերբուրգ) հատուկ բարձրագույն կրթություն է ստացել, իսկ 1957 թ. ավարտել է Ադրբեջանի

Պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։