«Բարսելոնայի» ղեկավարները՝ Էրիկ Աբիդալն ու Օսկար Գրոն հանդիպում են ունեցել «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի հետ՝ քննարկելու հավանական համագործակցությունը:
Հիմա էլ Marca-ն հայտնում է, որ «Բարսելոնան» 2 ու կես տարվա պայմանագիր է առաջարկել Չավիին: Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը պատրաստ է Չավիին հրավիրել արդեն հիմա: Սակայն հանդիպման ընթացքում պարզ է դարձել, որ Չավին պատրաստ չէ մրցաշրջանի ընթացքում գլխավորել հարազատ թիմը, իսկ քանի որ նրանից բացի այլ համապատասխան թեկնածու չկա, Վալվերդեն իր զբաղեցրած պաշտոնը չի լքի մինչև մրցաշրջանի ավարտը:
Հաղորդվում է, որ մրցաշրջանի ավարտից հետո Վալվերդեն հաստատ կհեռացվի, իսկ նոր գլխավոր մարզչի թեկնածուների թվում Չավին միակը չի լինի
(Visited 36 times, 1 visits today)