ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ խմբակցությունում քննարկել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծը:
«Նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանին դեմ ենք քվեարկել, որ իր պաշտոնի համար, ընտրության համար չի համապատասխանում: Այսօր՝ նայելով հիմնական դրույթները, թղթերը, որ ասենք, կա ժամկետների խախտումներ ու չենք ուզում լիարժեք մի բանը, որ իրավաբանորեն ապացուված չէ, ժամկետների խախտումներ կան, թերի դրույթներ կան, հիմնավորումները շատ թույլ են: Բացի դա ասեմ բոլորին՝ ԱԺ որոշումը չի, որ Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա, որոշողը ՍԴ-ն է, դրա համար խմբակցությունում որոշեցինք չմասնակցել քվեարկությանը»:
Հարցին՝ Դուք քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ եք Թովմասյանի հանդեպ, ասաց.
«Մենք ոչ մի բան չենք տեսնում: Հիմնական հարցը դրած ա, որը մենք նայել ենք, տեսել ենք, ուսումնասիրել ենք, հիմնական դրույթները թերի են, կան ժամետների խախտումներ ու այսօր ԱԺ-ն չի կարող որոշել
նա լինի ՍԴ նախագա՞հ, թե՞ ոչ, դա որոշելու է ՍԴ-ն, դրա համար որոշեցինք չմասնակցել քվեարկությանը»: