Բանակից ազատված տղա հարգանքով խոսիր սահմանին զոհվածների մասին

Այսօրվա «հերոսը»՝ Սերգեյ Լևիկի Մովսիսյան։  Ազգային ժողովում հայտարարել է․

«․․․Տարբերություն չկա՝ մարդը զnհվում է սահմանին, թե՝ ինչ-որ հիվանդությունից»։ Նայում ես կենսագրությանն ու սարսափում։ Ծնվել է 1989 թվականին Փարպի գյուղում։ Արագածոտնի մարզային գործակալության վիճակագիր է եղել ու ներկայումս (ներկայու՜մս․․․) սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետում: Զինվորական ծառայության մասին խոսք չկա, բայց ինչ որ տեղ գտնում եմ․Սերգեյ Մովսիսյանի հոր հոգեհանգիստը ...Զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Պատրաստ է կրկնակի փորձաքննության:

Ձեզ ո՞վ է թույլ տվել այդքան էժանացնել, սովորական դարձնել սահմանին զnհված հերոսին, ձեզ ո՞վ է թույլ տվել մոր փեշի տակ թաքնվել ու զրոյացնել սահմանին զnհվածի առաքելությունը և վերջապես այդքան «անառողջ ու հիվանդ երիտասարդներ, որոնք պիտանի չեն եղել Բանակում ծառայելու», ո՞վ է «բիրիքով հավաքել» ու բերել իշխանություն։ Բավական է արդեն «Բանակից ՛թռածներով» սահմանի հարց լուծեք, սահմանից խոսեք, իրավունք ունենաք ձեր բերանին առնելու զnհվածների անուններն ու նսեմացնել նրանց։ Սա առաջին դեպքը չէ ու հանրությունը պիտի պատրաստ լինի նմանների երեսին ծեփելու այն, ինչին արժանի են։ Եթե դու չես զգում սահմանին զոհվածի ու հիվանդությունից մահացածի տարբերությունը, դա՛ է քո ամենամեծ առողջական խնդիրը և ոչ թեփաստաթղթային «բանակից ազատվելը»։

(Visited 73 times, 1 visits today)