Արցախի 21 ամյա բնակիչը մոլորվել է, հայտնվելով Ադրբեջանի զիված ուժերի վերահսկողության տակ ԱՀ ԱԱԾ

Արցախի անվտանգության ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ վաղ առավոտյան, ԱՀ ազգային անվտանգության ծառայություն հաղորդվել է Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ. Մ.-ի անհայտ կորելու մասին

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:
Բացահայտվել է պետական դшվшճшնnւթյnւն կատարելու դեպք. Արցախի ԱԱԾ . (տեսանյութ) - Cool-News

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, որոնք պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ. Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/a898ba26ba8f9f8c00febf920008423b

 

(Visited 25 times, 1 visits today)