Այս պահին «Դալմա գարդեն մոլում» արտակարգ իրավիճակ է: Ներսում գտնվող բոլոր քաղաքացիներին տարհանում են, տարածքում շտապ օգնության մի քանի մեքենաներ են:
ԱԻՆ լրատվության պատասխանատու Էդմոն Զարգարյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ ինչ-որ մեկը կեղծ տեղեկատվություն է տարածել, թե երկրաշարժ է լինելու, մարդիկ էլ խուճապահար փախնում են: Մեր հարցին, թե շտապ օգնության մեքենաներն ինչու են այնտեղ, Զարգարյանը նշեց, որ չի կարող ասել՝ հավելելով, որ լրացուցիչ տեղեկատվություն կտարածեն հաղորդագրությամբ:
(Visited 81 times, 1 visits today)