Արտшկшրգ դեպք Երևшնում. 20-шմյա աղջիկը 3-րդ հարկի պատուհանից իրեն ցшծ է նետել.լուսանկարներ

Հունվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող, 20-ամյա Ինգա Ա.-ն է, որի կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նետվել է 3-րդ հարկի պատուհանից։

(Visited 18 times, 1 visits today)