Քիչ առաջ դատարանի դահլիճում որոշումը հրապարակեց դատավոր Վահե Միսակյանը։
բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։
Չարչյանի նկատմամբ կիառվեց խափանման միջոց ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատավոր Միսակյանն էր արտահերթ դատական նիստ նշանակել։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դիմել էին ՍԴ՝ «Հայաստան» խմբակցության կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու համար։
Սահմանադրական դատարանը երեկ հրապարակած որոշմամբ վճռել է, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի
խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):