Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։
Նախագծում նշված է. «Ընդունել «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը հանդիսացող 19.04.2019 և 11.06.2019 թթ դրությամբ 7 535 889 000 դրամ գնահատված շուկայական արժեքով Կոտայքի մարզի, Ծաղկաձոր քաղաքի, Տանձաղբյուրի փողոց 34/1 հասցեում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը»
(Visited 34 times, 1 visits today)