Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը

Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է նախագիծը, որը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը՝ ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները, հայտնում է հղում անելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին (ANC-AU):

/

Բանաձևով հարգանքի տուրք է մատուցվում Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը և կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը պահպանել իր պարտավորությունները՝ որպես ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան ստորագրող երկիր՝ ճանաչելով 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրագործված հայերի, ասորիների, հույների և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունը։

Հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը նշել է, որ այս միաձայն որոշումը բացառում է Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը

(Visited 47 times, 1 visits today)