Աստղագուշակի խորհուրդները. կենդանակերպի նշանների համատեղելիությունը

Inchpes en viravorvum kendanakerpi nshanneric yuraqnchyury ev vorn e  amenazgayun nshany? - HAYEROV TV

Գաղտնիք չէ, որ շատերը՝ հիմնականում կանայք, հավատում են հորոսկոպին: Նրանք գիտեն, թե որ թվերն ու գույներն են համապատասխանում կենդանակերպի այս կամ այն նշանին: Բացի այդ, նրանցից շատերին հետաքրքրում է տարբեր նշանների համատեղելիության հարցը:  դիմել է երեւանյան աստղագուշակ Բախտիկին խնդրելով պատմել, թե ինչպես է կենդանակերպի որեւէ նշանին պատկանելությունն ազդում մարդկանց հարաբերությունների վրա:

«Շատ հաճախ, ապրելով ծնողների, եղբայրների եւ քույրերի հետ, մենք չենք մտածում այն մասին, թե ինչ պատճառով կարող են մեր միջեւ մեծ խնդիրներ առաջանալ: Իսկ եթե սկսում ենք մտածել, ապա դրանց առաջացումը, որպես կանոն, պայմանավորում ենք ազգակցական կապերով: Սակայն ընտանիքի անդամների կամ ընկերների միջեւ կոնֆլիկտի առկայությունը կամ բացակայությունը կախված է նաեւ նրանց կենդանակերպի նշանից:

 

Աստղագուշակի խորհուրդները. կենդանակերպի նշանների համատեղելիությունը

Ընդունված է կենդանակերպի նշանները բաժանել ըստ բնության տարերքների. կրակ, օդ, ջուր, հող:

Կրակ – Աղեղնավոր, Առյուծ եւ Խոյ: Եթե այս նշանները միեւնույն տանն ապրեն, շատ շուտով խնդիրներ կառաջանան. վիրավորանք, վեճեր եւ նույնիսկ ծեծկռտուք: Այս նշանների ներկայացուցիչները շատ բռնկուն են եւ երբեմն չեն կարողանում իրենց վերահսկել: Այդ պատճառով էլ այս նշաններից որեւէ մեկի ներքո ծնվածները, իմանալով իրենց թերությունների մասին, պետք է ավելի զուսպ եւ մեծահոգի լինեն շրջապատի մարդկանց հետ:

Օդ – Ջրհոս, Կշեռք եւ Երկվորյակ: Օդի նշանի ներքո ծնվածների ընկերակցությունը միշտ շատ աղմկոտ է: Հենց այս նշանների ներկայացուցիչներն են հրաշալի կերպով ընդհանուր լեզու գտնում եւ կարող են հեշտությամբ ապրել մեկ հարկի տակ: Նրանք նոր գաղափարների կրողներ են, սակայն սիրում են երբեմն խառնաշփոթ ստեղծել:

 

all

Ջուր – Խեցգետին, Կարիճ եւ Ձուկ: Նման ընկերակցությունը համարվում է ամենից անհետաքրքիրն ու կարճաժամկետը, քանի որ ջրի նշանները վաղ թե ուշ հոգնում են միմյանցից: Նման ընտանիքում պետք է հայտվի կրակի ներկայացուցիչ, որը մյուսներին աշխուժություն կհաղորդի:

Հող – Ցուլ, Կույս եւ Այծեղջյուր: Ընտանեկան նշաններ են: Նրանցից յուրաքանչյուրը միշտ սեփական փոքրիկ «պահեստն» ունի, որտեղ պահվում են նրանց թանկարժեք իրերն ու դրամը: Եթե նման մարդիկ ձեր տանը գերակշռում են, ապա հստակ կարելի է ասել, որ միշտ ապահովված կապրեք»:

(Visited 117 times, 1 visits today)