«Ասում էր՝ դուք լավ եղեք, որ մենք էլ լավ լինենք». նոյեմբերի 7-ին մահացած զինծառայողը 2 ամսից պետք է զորացրվեր

ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով, նոյեմբերի 7-ին մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գրիգոր Վարդանյանը երկու ամսից զորացրվելու էր։ զրույցում պատմեցին Վարդանյանի հարազատները։

20-ամյա զինծառայողը Թալին քաղաքից էր, սովորել էր ավագ դպրոցում, ավարտել ու զորակոչվել բանակ.

«Երկու եղբայր էին, փոքրը ինքն էր։ 2 ամսից պետք է զորացրվեր։ 10 օրից էլ ծնունդն էր։ Գրիգորն անհնարինն էլ իր ընկերների համար անում էր։ Կյանքով լի տղա էր, բոլորին դիմում էր՝ «մեռնեմ կյանքիդ»։ Վերջին անգամ մեկ ամիս առաջ էի խոսել, ասում էր՝ ամեն ինչ շատ լավ է, շուտով գալու է, հասնի մեզ, ասում էր՝ դուք լավ եղեք, որ մենք էլ լավ լինենք»,- պատմեցին զինծառայողի հարազատները։

(Visited 29 times, 1 visits today)