80-ից ավելի մարդ վարակվել է Սևանում տեղի ունեցած հուղարկավորության հետևանքով


Դդմաշենում ապրիլի 22-ից մուտքուելք չի եղել, սակայն այնտեղ տեղի ունեցած հուղարկավորություններից մեկի հետևանքով միանգամից վարակվել էր 80-ից ավելի մարդ: Մայիսի 13-ին Դդմաշենում սահմանափակումը հանվել է, սակայն հուղարկավորությունից տարածված վարակը նոր թափ հավաքեց մարզում: Մասնակիցներից մեկը Սեւանից է եղել, այսօրվանից Սեւանի բոլոր 12 մուտքերը փակվել են:
Մարզպետ Գնել Սանոսյանի խոսքով, վարակվածների գրեթե կեսը Սեւանի տարածաշրջանում են. «Հաշվի առնելով, որ նախորդ օրը Սեւանում գրանցվեց 24 նոր դեպք, նաեւ հաշվի առնելով, որ Սեւան քաղաքի հետ հարակից համայնքները բավական սերտ կապ ունեն, եւ հարակից համայնքներում է հաստատված դեպքերը շատ են, ուստի պարետատան, առողջապհության նախարարության հետ քննարկումների արդյունքում նման որոշում կայացվեց»,-ասել է մարզպետը:
Հիշեցնենք, որ  սա Գեղարքունիքի մարզում  որևէ համայնք փակելու 3-րդ դեպքն է արդեն: Նախորդ երկու դեպքերում հաջողվել է ինչ-որ չափով կանխել վարակի տարածումը:

(Visited 14 times, 1 visits today)