Օգտակար է ծնկների աշխատանքի համար

Ծնկների վիճակից է կախված մեր շարժունակությունը: Ծնկներն առողջ պահելու լավագույն միջոցը կանոնավոր մարզումներն ու ճիշտ սնունդն են:

Եթե տառապում եք ծնկների ցավից, կամ ձեզ տանջում է արթրիտը, ապա պատրաստեք fithacker կայքի առաջարկած բաղադրատոմսն ամեն օր, որպեսզի լավացնեք հոդերի և հյուսվածքների վիճակը:

Բաղադրություն

1 բաժակ ջուր 7 գրամ դարչին

2 բաժակ արքայախնձորի կտորներ

1 բաժակ վարսակ

1 բաժակ թարմ քամած նարնջի հյութ

40 գ մանրացրած նուշ

40 գ մեղր

Պատրաստման եղանակը

Վարսակը եփեք՝ տուփի վրա  գրված ցուցումների համաձայն: Նարնջի հյութը, դարչինը, մեղրն ու նուշը լցրեք բլենդերի մեջ և հարեք: Ապա ավելացրեք արքայախնձորն ու խառնեք 30 վայրկյան: Վերջում ավելացրեք վարսակն ու խառնեք, որպեսզի միատարր զանգված ստանաք: Խառնուրդը խմեք անմիջապես կամ պահեք սառնարանում մինչև 3 օր: Երկու շաբաթ կանոնավոր օգտագործելու դեպքում՝ կլավացնեք հոդերի և ծնկների վիճակը, կանցնեն ցավերն ու բորբոքումները:

Ինչպե՞ս է սա աշխատում

Արքայախնձորը պարունակում է բրոմելան ֆերմենտը, որը բուժում է բորբոքումներն ու այտուցները: Այն հաճախ օգտագործվում է բորբոքային պրոցեսները բուժելու համար: Նուշը պարունակում է սպիտակուց, մագնեզիում, կալցիում, ցինկ, վիտամին E և ալֆալինոլեիկ թթու, որոնք չափազանց անհրաժեշտ են արթրիտն ու օստեոարթրիտը բուժելու համար: Դարչինը նվազեցնում է այտուցները: Այն նաև կանխարգելում է մկանային ցավերը: Նարնջի հյութը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում, որը դանդաղեցնում է հոդերի թուլացումը, քանի որ խթանում է կոլագենի արտազատումը: Մեղրն ունի բնական հակաբորբոքային միացություններ, որոնք բուժում են արթրիտը, ինչպես նաև լավացնում են իմունային համակարգը: Վարսակը նվազեցնում է բորբոքումները: Սպորտային դիետոլոգներն առաջարկում են մարզիկներին վարսակի շիլա ուտել մարզումներից հետո, որպեսզի կանխարգելեն մկանային և հոդային ցավերը:

 

(Visited 17 times, 1 visits today)