Վիտամիններով հարուստ սերկևիլի օգտակար հատկությունները, որոնց մասին դուք պետք է իմանաք

Համեմատած մնացած աշնանային մրգերի, սերկևիլը զբաղեցնում է ամենաուշ հասնող մրգերի մեջ առաջին հորիզոնականը, սակայն դա ավելի օգտակար է։

Սերկևիլի օգտակար հատկությունները առողջության համար Սկզբից պետք է նշել, որ սերկևիլը պարունակում է շատ վիտամին A, վիտամին Е, С, РР և В, ինչպես նաև բազմաթիվ մակրո և միկրոէլեմենտներ։

Նրա պարունակության մեջ մտնում են կալիումը, նատրիումը և պեկտինային նյութեր։

Շնորհիվ օգտակար նյութերի, սերկևիլը օգտագործում են բուժման նպատակով։ Այն պայքարում է այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են՝ պանկրեատիտը, անեմիան, սկլերոզը և հիպերտոնիան։ Այս պտուղը նաև արդյունավետ է աղեստամոքսային տրակտի դեպքում։

Այն նաև օգտագործում են սրտանոթային հիվանդությունների դեպքում։

Սերկևիլի սերմերի արգանակը օգտագործվում է որպես շատ հիվանդությունների դեմ պայքարելու միջոց, ներառյալ անգինան։

Որպեսզի այն ստանաք, հարկավոր է 5-10 գրամ սերկևիլի սերմ և 100 մլ․ ջուր։

Բաղադրիչներ՝

2,5 կգ հասած սերկևիլ,

2 կգ շաքար,

300 մլ․ ջուր,

300 գրամ հունական ընկույզ,

1 կիտրոն։

Պատրաստումը՝

Շատ մանրարկիտ լվացեք սերկևիլը։

Այնուհետև կտրեք այն 4 մասի և նաև կտրեք մեջտեղի այսպես ասած «ոսկրային» հատվածը։

Որպեսզի կտրատած սերկևիլը չսևանա, դրեք այն լիմոնաթթվով ջրի մեջ։

Դրանից հետո եփեք սերկևիլը 1-2 րոպե, հանեք և թողեք, որ սառչի։ Ջուրը մի թափեք, այն ձեզ դեռ պետք կգա։

Ջրին, որում եփվել է սերկևիլը, ավելացրեք 700 գրամ շաքար և թողեք կրակի վրա՝ անընդհատ խառնելով։ Երբ շաքարը լուծված լինի, ավելացրեք այնտեղ սերկևիլը, խառնեք և թողեք որ եռա։

Թող եռա 10 րոպե, դրանից հետո հանեք այն և թողեք 10-12 ժամ։

Հաջորդ օրը հարկավոր է կրկնել նույն գործընթացը՝ ավելացնելով նորից 700 գրամ շաքար, եռացնելով 10 րոպե և նորից թողնել 10-12 ժամ։

3-րդ օրը լցրեք մնացած շաքարը, կտրտած ընկույզները և կիտրոնը։ Նորից եռացրեք 10 րոպե կամաց կրակի վրա և փակեք ապակե տարայի մեջ։ Վերջ հրաշք միջոցը պատրաստ է։

Այժմ դուք ունեք համեղ և օգտակար սերկևիլ ձմեռվա համար։

(Visited 49 times, 1 visits today)