Պաշտոնապես Պուտինը հայտարարեց. Ռուսաստանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, այսօր կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ , հայտարարեց Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին:

«Որքան ես գիտեմ, այսօր առավոտյան մեր մտ աշխարհում առաջին անգամ գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ», – ասել է նախագահը:

Պուտինը հույս ունի, որ ժամանակի ընթացքում աշխարհում կհայտնվեն կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր և իրենք մայնակ չեն լինի:
Владимир Путин во время посещения многопрофильного медицинского центра «Новомосковский», куда госпитализируют пациентов с подозрением на коронавирус COVID-19

Հիշեցնենք ասօր օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ -ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մшհվшն ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած։

(Visited 32 times, 1 visits today)