Շտապ. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն

 

Այսօր՝ կսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 ամսական տղա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի ծնողները, որոնց ինքնությունը այս պահին չենք հրապարակում, բնակվում են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։

Ամուսինները երեխային տարել են պատվաստման ու 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ 4-րդ օրը երեխային տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ ոչ մի դրական տեղաշարժ երեխայի առողջության ուղղությամբ չի եղել։ Այնուհետև ծնողները, տեսնելով, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում բարձիթողի վիճակ է երեխայի առողջական խնդիրները լուծելու հարցում, իրենց ուժերով երեխային տեղափոխել են Արաբկիր բժշկական կենտրոն։

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, դեռևս ախտորոշում չկա։ Երեխայի ծնողը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. ««Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխաների 90 տոկոսը նույն խնդրով են ու առաջին նշանը՝ բարձր ջերմություն, թոքերում և կրծքավանդակում՝ հեղուկ և այտուցում է լինում։ Կան դեպքեր, որ երիկամները չեն գործում։ 9 ամսական տղայի ծնողները ուզում են հասկանալ, թե ինչու է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գովաբանված դեղով պատվաստում անելուց հետո իրենց երեխան այս օրն ընկել ու ոչ միայն իրենց, այլ նաև շատերի»։

(Visited 46 times, 1 visits today)