Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով

Լրագրող, հաղորդավար Նվեր Մնացականյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնել է 1in.am լրատվական կայքի պրոդյուսեր Արտակ Եղիազարյանը:

«Պարոն Մնացականյանը ուղիղ մեկ շաբաթ ինքնամեկուսացված է եղել, հունիսի 19-ի երեկոյան թեստի պատասխանը դրական է եղել, այժմ իրեն լավ է զգում, հույս ունենք առաջիկա օրերին կվերադառնա աշխատանքի»,- ասաց նա` նշելով, որ աշխատանքի վայրում պարոն Մնացականյանը շփվել է միայն իր հետ, իր թեստն էլ նախօրեին բացասական է եղել:

(Visited 21 times, 1 visits today)