Նոր մանրամասներ երեկ հոսպիտալացված 9 ամսեկան փոքրիկի մասին

Картинки по запросу փոքրիկ հիվանդ երեխա

Ինչպես երեկ հայտնել էինք, ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացված 9 ամսական երեխայի ծնողները նշել են, որ փոքրիկին տարել են պատվաստման, և 2 օր անց երեխան սկսել է ուժեղ ջերմել։ Այնուհետև նրան հոսպիտալացրել են։ Դրանից հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել էր ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն։ Գերատեսչությունից նշել էին, որ երեխայի մոտ առկա է սուր սեպտիկ բորբոքային վիճակ։

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը, երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք։

«Երեկ մամուլում ապատեղեկատվություն էր տարածվել` «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» վերնագրով: Այդ առնչությամբ հայտնում ենք, որ երեխայի մոտ ախտորոշվել է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Երեխան գտնվում է բժիշների հսկողության տակ»

(Visited 12 times, 1 visits today)