Նորից դեպքերը ավելացել են

Հայաստանում ապրիլի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 65 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 1867 դեպք:Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 29-ին հաստատվել է կորոնավիրուսի 1932 դեպք:Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 20189 (վերջին մեկ օրում՝ 893): Փաստացի այս պահին բուժվում է 1000 անձ (մեկ օրում ավելացել է 29-ով):Վերջին տվյալներով ապաքինվել է 900 անձ (վերջին մեկ օրում՝ 34 մարդ)

(Visited 12 times, 1 visits today)