Մի երիտասարդ կին եմ ճանաչում: 7-ամսյա որդու հետ covid-19 ախտորոշմամբ բուժում է ստանում երեւանյան հիվանդնաոցներից մեկում


Ֆեյսբուքյան օգտատեր Անի Գևորգյանը իր էջում գրել է. ՛՛Մի երիտասարդ կին եմ ճանաչում: 7-ամսյա որդու հետ covid-19 ախտորոշմամբ բուժում է ստանում երեւանյան հիվանդնաոցներից մեկում: Նույն հիվանդանոցում մեկ հարկ ներքեւ նույն ախտորոշմամբ են գտնվում նրա տատիկն ու պապիկը: Կնոջ մայրը բուժումը շարունակում է տանը: Երեկ կինը հեռախոսով իմացավ, որ հիվանդանոց են տեղափոխվել նրա հարսն ու տալը:
Իսկ հիմա ուշադրություն: Այդ կինը ինձ հարցնում է` «Լավ, բայց դու հավատո՞ւմ ես կորոնավիրուսի գոյությանը»: Չմոռանամ նշել, որ էս կնոջ կասկածամտությունը գործնական դրսեւորումներ էլ ունի: Նա օրվա ընթացքում զանգում ա հիվանդ հարազատներին ու հետեւում, որ նրանք հանկարծ չընդունեն բժիշկների տված դեղերը:
Հիմա հարց. Կարո՞ղ եք կռահել, թե իրենց առողջական վիճակում դրական տեղաշարժ չլինելու համար ում է մեղադրում այս կինը՛՛:

(Visited 26 times, 1 visits today)