Կրկանակի անգամ շատ ապաքինված, քան վարակված, տվյալները հունիսի 23-ի դրությամբ

Հայաստանում հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 418 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 23-ին հաստատվել է կորոնավիրուսի 21006 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 98117 (մեկ օրում արվել է 1274 թեստավորում):

Փաստացի այս պահին բուժվում է 10364 (պակասել է 616-ով)։

Վերջին տվյալներով ապաքինվել է 10144 անձ` վերջին մեկ օրում 1013 անձ:

Ընդհանուր առմամբ, 372 պացիենտ մшհшցել է (ավելացել է 12-ով):

Նախորդ օրն արձանագրվել է մшհվшն 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մшհը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 126 է

(Visited 94 times, 1 visits today)