Կորոնավիրուսն ու համաշխարհային դեղագործական պատերազմը, կամ ինչպես կարող է ռեմդեսիվիր դեղը ընդամենը 3 օրում անօգուտից, դառնալ կորոնավիրուս բուժող առաջին դեղը

Կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցների հայտնաբերումն իհարկե աշխարհի բոլոր առողջապահական համակարգերի համար այժմ գերնպատակ է։ Գրեթե բոլոր գերտերությունները հայտարարում են, որ իրենք բաց են ու իհարկե կկիսվեն իրենց գիտելիքներով։ Բայց հենց այստեղից է սկսվում ակնհայտ սուտը։ Իրականում, բոլորն էլ ցանկանում են լինել առաջինը, կլինի դա դեղ թե պատվաստանյութ։ Ավելին, պատրաստ են մեկը մյուսից «գողանալ» թե մասնագետներին թե այս կամ այն լաբորատորիայի տվյալները, որ հենց իրենք լինեն առաջինն ու իհարկե տիրապետեն իրավիճակին ու թելադրեն խաղի կանոնները։

Գումարների մասին լռեմ, թեև պարզ է, որ սրանք միլիարդավոր դոլարներ են: Օրինակներն իհարկե շատ են, բայց անդրադառնանք կոնկրետ ռեմդեսիվիր–ին։Ապրիլի 27-ին բազմաթիվ լրատվամիջոցներ նշեցին, որ այս դեղի հետ կապված հույսերը ցավոք չեն արդարանում։ Ընդ որում հիմք էր ծառայել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքում հայտնված զեկույցը, որը վկայում էր Չիանստանում այս դեղի օգտագործման անարդյունավետության մասին։ Սրան անմիջապես հաջորդեց այս դեղն արտադրող ամերիկյանGileadընկերությաններկայացուցիչներիհայտարարությունները, որ Չինաստանի հետազոտությունը ժամանակից շուտ դադարեցվել է, որ սա ընդամենը միջանկյալ զեկույց էր և այլն, ԱՀԿ–ն անմիջապես հեռացրեց զեկույցն իր կայքից, նշելով որ տեղի է ունեցել սխալ:Հեռանկար/Herankar- Վահե Տեր-Մինասյան/Vahe ...

Gilead–ի բաժնետոմսերը սակայն կտրուկ արժեզրկվում էինԱպրիլի 30-ին ԱՄՆ Ալերգիաների և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը հատուկ հայտարարություն տարածեց՝ նշելով ռեմդեսիվիրի արդյունավետությունը։ Սպիտակ տան աշխատանքային խմբի գլխավոր փորձագետը նշեց, որ ռեմդեսիվիրը կդառնա COVID-19-ի բուժման ստանդարտ։ Նախագահ Թրամփն իր հերթին դիմեց FDA–ին հնարավորինս արագ այս դեղամիջոցը հաստատելու համար։Gilead Sciences –ի բաժնետոմսերը արդեն թանկանում են
Հ.Գ.
Ռեմդեսիվիրը Հայսաստանում COVID-19-ի բուժման համար դեռ չի կիրառվում

(Visited 12 times, 1 visits today)