Գորիսում այսօր գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը. վարակվածն ուսուցչուհի է

Գորիսում այսօր գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: Վարակվածը Գորիս քաղաքի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներից է, ով օրեր առաջ է վերադարձել Երևանից: Հիվանդի շփման շրջանակն այս պահին պարզվում է: Ժամեր առաջ նա տեղափոխվել է Երևան:

Ըստ մեր տեղեկությունների` նրա շփման շրջանակը մեծ է: Մեկուսացված են նաև նրա հետ շփված 12 բժիշկները: Այս պահին վարակվածը Սուրբ Գրիգոր Լուսավրիչ ԲԿ-ում է:

Տեղեկությունը հաստատելու համար ArmLur.am-ը դիմեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Նա մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռևս տեղյակ չէ և չի կարող մեկնաբանել:

Ավելի մանրամասն` կներկայացնենք ավելի ուշ:

(Visited 8 times, 1 visits today)